
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրել է Ջահերով երթի կազմակերպման համար կատարված ծախսերը և արձանագրել, որ դրանք իրականացվել են ՀՅԴ բյուջեի հաշվին, հետևաբար խախտում չի արձանագրվել, հայտնել է ԻՔՄ համակարգող Դանիել Իոաննիսյանը:
«Ողջունելի է, որ ի հեճուկս «Բոլորին դեմ եմ»-ի որոշ ներկայացուցիչների՝ առերևույթ մեզ ուղղված շատ անտակտ քննադատությունների, ՀՅԴ-ն ընդունում է, որ Ջահերով երթը կուսակցական միջոցառում է և հարգում է «Կուսակցությունների մասին» օրենքով ամրագրված կարգավորումները։
Հ․Գ․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դեռ քննում է ՔՊ-ի մասով Անկախ դիտորդ – Independent Observer-ի դիմումը, որով մենք պնդում ենք, որ ապրիլի 19-ի Գյումրիի և 25-ի Երևանի համերգների ժամանակ խախտվել է «Կուսակցությունների մասին» օրենքով ամրագրված՝ իրավաբանական անձանցից բնեղենով նվիրատվություն ստանալու արգելքը»,- գրել է Իոաննիսյանը։