ՌԴ դեսպանատունն անհեթեթ է անվանել ՀՀ ընտրություններին միջամտելու մասին Բրիտանիայի հայտարարությունը![]() 12 մայիսի 2026 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Թագավորությունում ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ Հայաստանի ընտրություններին ռուսական միջամտության մասին Բրիտանիայի պնդումները «անհեթեթ» են և արտացոլում են Լոնդոնի նեոգաղութատիրական քաղաքականությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Դեսպանությունը նշել է, որ Լոնդոնի քաղաքականությունը, որը նախկինում արդեն նպաստել է «Կիևում պետական հեղաշրջմանը, այժմ ուղղված է նաև Հայաստանի դեմ»: «Երևանում արևմտաեվրոպական ագիտացիոն «դեսանտի» ֆոնին Հայաստանի ընտրություններին միջամտելու վերաբերյալ բրիտանական մեղադրանքներն առավել ևս անհեթեթ են թվում։ Լոնդոնի նեոգաղութատիրական քաղաքականությունը, որը նախկինում արդեն նպաստել է Կիևում պետական հեղաշրջմանը, այժմ ուղղված է նաև Հայաստանի դեմ։ Արևմուտքին ժամանակն է դադարեցնել ինքնիշխան պետությունների գործերին միջամտելը, ինչպես վերջերս արվել է Մոլդովայում և Ռումինիայում։ Գող՝ սիրտը դող», - նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |