ՀՀ սամբոյի հավաքականը 3-րդն է ԵԱ-ում

ՀՀ սամբոյի հավաքականը 3-րդն է ԵԱ-ում

PanARMENIAN.Net - Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են երկու ոսկե, երեք արծաթե և չորս բրոնզե մեդալ և զբաղեցրել 3-րդ տեղը թիմային հաշվարկում, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

Հայաստանի հավաքականի մեդալակիրները

Մարզական սամբո, տղամարդիկ.

Կարեն Սարգսյան- 58 կգ,ոսկի

Բորիս Շատվերյան- 79 կգ,բրոնզ

Գոռ Հարությունյան- 88 կգ,ոսկի

Մարտական սամբո, տղամարդիկ.

Նարեկ Գոգինյան- 58 կգ, բրոնզ

Մայիս Ներսեսյան- 64 կգ, արծաթ

Արսեն Ավեդիսյան- 71 կգ, արծաթ

Գևորգ Ազատյան- 79 կգ, բրոնզ

Լեոնիդ Մելիքյան- 98 կգ, արծաթ

Մխիթար Թեմուրյան- 98+, բրոնզ

Մեդալային հաշվարկում առաջին տեղում եղել են Ռուսաստանի, իսկ երկրորդ տեղում՝ Ուկրաինայի ներկայացուցիչները։ Առաջնությունն անցկացվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ մայիսի 16-17-ին։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---