
Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են երկու ոսկե, երեք արծաթե և չորս բրոնզե մեդալ և զբաղեցրել 3-րդ տեղը թիմային հաշվարկում, հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։
Հայաստանի հավաքականի մեդալակիրները
Մարզական սամբո, տղամարդիկ.
Կարեն Սարգսյան- 58 կգ,ոսկի
Բորիս Շատվերյան- 79 կգ,բրոնզ
Գոռ Հարությունյան- 88 կգ,ոսկի
Մարտական սամբո, տղամարդիկ.
Նարեկ Գոգինյան- 58 կգ, բրոնզ
Մայիս Ներսեսյան- 64 կգ, արծաթ
Արսեն Ավեդիսյան- 71 կգ, արծաթ
Գևորգ Ազատյան- 79 կգ, բրոնզ
Լեոնիդ Մելիքյան- 98 կգ, արծաթ
Մխիթար Թեմուրյան- 98+, բրոնզ
Մեդալային հաշվարկում առաջին տեղում եղել են Ռուսաստանի, իսկ երկրորդ տեղում՝ Ուկրաինայի ներկայացուցիչները։ Առաջնությունն անցկացվել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում՝ մայիսի 16-17-ին։