Մինչև 12 տարեկան մեկ կամ երկու երեխա ունեցողը կկարողանա աշխատաժամանակը կրճատել 30 րոպեով![]() 21 մայիսի 2026 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողով է ուղարկվել Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով ներդրվելու է «ծնողական ժամի» ինստիտուտը։ Այդ մասին ֆեյսբուքյան եթերում է հայտնել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ որոշումն ընդունվել է կառավարության նիստում: Մինչև 12 տարեկան մեկ կամ երկու երեխա ունեցողը կկարողանա աշխատաժամանակը կրճատել 30 րոպեով: «Դա այն քաղաքացիների համար է, որոնք ունեն մինչև 12 տարեկան երեխաներ։ Եթե ունեք մինչև 12 տարեկան մեկ կամ երկու երեխա, ապա կկարողանաք ձեր աշխատաժամանակը կրճատել 30 րոպեով, իսկ 3 և ավելի երեխաների դեպքում՝ մինչև 1 ժամով՝ գործատուի հետ գրավոր համաձայնությամբ»,- ասել է նախարարը: Նա նշել է, որ կարգավորումը գործելու է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների համար։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |