ՀՀ և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը![]() 22 մայիսի 2026 - 11:54 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ռոբերտ Ադերհոլթի հետ, քննարկվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունները, ընթացիկ համագործակցության խորացման հնարավորությունները։ Կողմերը կարևորել են հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդգծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը՝ ի շահ երկու երկրների միջև գործընկերային կապերի զարգացման, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը: ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն ասել է, որ ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների գործուղումը Սյունիքի մարզ ուղիղ կապ չունի TRIPP նախագծի հետ, սակայն վկայում է խաղաղության գործընթացի նկատմամբ ամերիկյան կողմի վստահության մասին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |