
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ռոբերտ Ադերհոլթի հետ, քննարկվել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի առանցքային ուղղությունները, ընթացիկ համագործակցության խորացման հնարավորությունները։
Կողմերը կարևորել են հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդգծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը՝ ի շահ երկու երկրների միջև գործընկերային կապերի զարգացման, հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:
ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն ասել է, որ ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների գործուղումը Սյունիքի մարզ ուղիղ կապ չունի TRIPP նախագծի հետ, սակայն վկայում է խաղաղության գործընթացի նկատմամբ ամերիկյան կողմի վստահության մասին: