Ըստ Սիմոնյանի՝ ընդդիմադիրներն են ՌԴ-ին խրախուսում, հրահրում ու կոչ անում ՀՀ դեմ սանկցիա կիրառել![]() 23 մայիսի 2026 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիրները պետք է դադարեն Ռուսաստանին «խրախուսել, հրահրել ու կոչ անել Հայաստանի դեմ սանկցիա կիրառել», հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք անհանգստություն չկա, որ Ռուսաստանը կասեցրել է հայկական որոշ ապրանքների վաճառքը, հայտնում է Aysor.am-ը: «Դիմեք կալուգացի Սամոյին, Քոչարյան Ռոբին, Ծառուկյան Գագիկին, հարցրեք՝ արդյո՞ք ձեզ լավ է, որ ամեն օր հայտնվում է տեսանյութ, որտեղ ձեր աջակիցները մեղադրվում են փող բաժանելու մեջ ու դրա հետ զուգահեռ ասում եք, որ Ռուսաստանը հեսա էս կանի...»,- նշել է Սիմոնյանը։ Լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանը կարող է տնտեսական խնդիրների առաջ կանգնել նման սանկցիաների պայմաններում, Սիմոնյանը պատասխանել է. «Դուք պնդում եք անում, ես վստահեցնում եմ, որ Aysor.am-ը չի կանգնի տնտեսական խնդիրների առաջ»։ Նա լրագրողին նաև առաջարկել է կապ հաստատել տնտեսվարողների հետ։ «Գնացեք, զանգեք, եկեք...դուք կեղծ բաներ եք ասում»,- ասել է նա։ Լրագրողներից մեկը հետաքրքրվել է ԱԺ նախագահից, թե ինչու ներողություն չեն խնդրել այն բանից հետո, երբ տեղեկություն էր տարածվել, որ «Ուժեղ Հայաստանի» ընտրացուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի է, մինչդեռ այդ տեղեկությունը հետագայում հերքվել է։ Ի պատասխան՝ Ալեն Սիմոնյանը քննադատել է լրագրողին՝ ասելով. «Դուք սուտ եք խոսում, դուք սուտասան եք»։ Սիմոնյանը նաև կոչ է արել չխառնվել իր և Նարեկ Կարապետյանի հարաբերություններին։ Ռուսաստանի սպառողների պաշտպանության պետական մարմինը՝ «Ռոսպոտրեբնադզորը» ժամանակավորապես կասեցրել է հայկական «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներկրումն ու վաճառքը Ռուսաստանում: «Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել է նաև Ռուսաստանում հայկական որոշ արտադրողների ալկոհոլային արտադրանքի իրացումը` «անորակ լինելու հիմնավորմամբ»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |