Ծառատունկ՝ Տորք Անգեղի այգում․ Տնկվել է 240 ծառ և թուփ![]() 25 մայիսի 2026 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Տորք Անգեղի նոր կառուցվող այգում, վերակառուցման և կանաչապատման աշխատանքների երրորդ փուլի շրջանակում, տնկվել է 240 ծառ և թուփ։Այգու տարածքում մայիսի 22-ին հյուրընկալել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և մի շարք պաշտոնյաների, որոնք շրջել են նոր կառուցվող այգու տարածքում, մասնակցել ծառատունկին: «Առաննա Շին» կառուցապատող ընկերությունը, հանդիսանալով «Նովել Մասիվ» համալիրի կառուցապատողը, սեփական նախաձեռնությամբ է իրականցնում Տորք Անգեղի այգու վերակառուցման և բարեկարգման լայնածավալ աշխատանքները՝ շարունակելով Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնված նախագծի իրականացման գործընթացը։ Ծառատունկի 3 փուլերի ընթացքում տնկվել է ավելի քան 2500 տարբեր տեսակի ծառ և թուփ՝ նպատակ ունենալով տարածքն ապահովել բնական կանաչապատմամբ և ստեղծել հանգստի ու զբոսանքի համար հարմարավետ միջավայր ինչպես բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։ Աշխատանքների շրջանակում արդեն իրականացվել են այգու տարածքի մաքրման աշխատանքներ, կառուցվել է ամֆիթատրոն, բարեկարգվել և կառուցվել են զբոսուղիներ, անցկացվել է նոր ոռոգման համակարգ, կառուցվել է ֆուտբոլի դաշտ, 2 լսարան, 12 սանհանգույց, ինչպես նաև մասնակի կառուցված են հեծանվուղիները։ Նախատեսված է այգում տեղադրել մանկական խաղահրապարակներ։ Այգին նախատեսվում է հանձնել շահագործման և պաշտոնապես բացել 2027 թվականի հունիսի 1-ին երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ։ Այգու կառուցապատումը շարունակվում է Երևան քաղաքի և կառուցապատողի համատեղ գործըներությամբ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |