
Տորք Անգեղի նոր կառուցվող այգում, վերակառուցման և կանաչապատման աշխատանքների երրորդ փուլի շրջանակում, տնկվել է 240 ծառ և թուփ։Այգու տարածքում մայիսի 22-ին հյուրընկալել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և մի շարք պաշտոնյաների, որոնք շրջել են նոր կառուցվող այգու տարածքում, մասնակցել ծառատունկին:
«Առաննա Շին» կառուցապատող ընկերությունը, հանդիսանալով «Նովել Մասիվ» համալիրի կառուցապատողը, սեփական նախաձեռնությամբ է իրականցնում Տորք Անգեղի այգու վերակառուցման և բարեկարգման լայնածավալ աշխատանքները՝ շարունակելով Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնված նախագծի իրականացման գործընթացը։
Ծառատունկի 3 փուլերի ընթացքում տնկվել է ավելի քան 2500 տարբեր տեսակի ծառ և թուփ՝ նպատակ ունենալով տարածքն ապահովել բնական կանաչապատմամբ և ստեղծել հանգստի ու զբոսանքի համար հարմարավետ միջավայր ինչպես բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։
Աշխատանքների շրջանակում արդեն իրականացվել են այգու տարածքի մաքրման աշխատանքներ, կառուցվել է ամֆիթատրոն, բարեկարգվել և կառուցվել են զբոսուղիներ, անցկացվել է նոր ոռոգման համակարգ, կառուցվել է ֆուտբոլի դաշտ, 2 լսարան, 12 սանհանգույց, ինչպես նաև մասնակի կառուցված են հեծանվուղիները։
Նախատեսված է այգում տեղադրել մանկական խաղահրապարակներ։
Այգին նախատեսվում է հանձնել շահագործման և պաշտոնապես բացել 2027 թվականի հունիսի 1-ին երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ։ Այգու կառուցապատումը շարունակվում է Երևան քաղաքի և կառուցապատողի համատեղ գործըներությամբ։