ՌԴ-ում կասեցվել է «Ջերմուկի» ևս 64․5 մլն շշի իրացումը![]() 29 մայիսի 2026 - 10:19 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում կասեցվել է «Ջերմուկի» ևս 64․5 մլն շշի իրացումը: «Ռոսպոտրեբնադզորը» (Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը) նման հրահանգ է տվել «Չեստնի զնակ» պիտակավորման համակարգի օպերատորին։ Այս որոշումը պայմանավորված է պարտադիր տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումների բացահայտմամբ՝ արձանագրվել է, որ բիկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանները, գրում է ՌԻԱ Նովոստին: «Ռոսպոտրեբնադզորը» գնահատել է, որ այդ անհամապատասխանությունը կարող է ազդեցություն ունենալ ջրի բուժական հատկությունների վրա և վտանգ ներկայացնել սպառողների առողջության համար։ 2026 թվականի սկզբից ի վեր, «Ռոսպոտրեբնադզորի» պահանջով, «Չեստնի Զնակ» համակարգի միջոցով արդեն արգելափակվել է 38․4 միլիոն միավոր «Ջերմուկ» շշալցված ջրի վաճառքը մանրածախ ցանցերում և առցանց վաճառքում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |