
ՌԴ-ում կասեցվել է «Ջերմուկի» ևս 64․5 մլն շշի իրացումը: «Ռոսպոտրեբնադզորը» (Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայությունը) նման հրահանգ է տվել «Չեստնի զնակ» պիտակավորման համակարգի օպերատորին։
Այս որոշումը պայմանավորված է պարտադիր տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումների բացահայտմամբ՝ արձանագրվել է, որ բիկարբոնատ իոնների, քլորիդների և սուլֆատների պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանները, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ռոսպոտրեբնադզորը» գնահատել է, որ այդ անհամապատասխանությունը կարող է ազդեցություն ունենալ ջրի բուժական հատկությունների վրա և վտանգ ներկայացնել սպառողների առողջության համար։
2026 թվականի սկզբից ի վեր, «Ռոսպոտրեբնադզորի» պահանջով, «Չեստնի Զնակ» համակարգի միջոցով արդեն արգելափակվել է 38․4 միլիոն միավոր «Ջերմուկ» շշալցված ջրի վաճառքը մանրածախ ցանցերում և առցանց վաճառքում։