Շոյգուն ԱՄՆ-ՀՀ նոր համաձայնագիրն անվանել է նախընտրական աջակցություն

Շոյգուն ԱՄՆ-ՀՀ նոր համաձայնագիրն անվանել է նախընտրական աջակցություն

PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Մոսկվայում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթն անվանել է նախընտրական աջակցություն։

«Սա ավելի շատ նման է մի տեսակ նախընտրական արշավի կամ աջակցության», - ասել է Շոյգուն լրագրողներին, գրում է Interfax-ը:

Նրա խոսքով՝ ներկայում դժվար է խորությամբ վերլուծել տվյալ փաստաթուղթը, քանի որ դրա մանրամասները դեռևս հասանելի չեն։

Շոյգուն նաև ընդգծել է, որ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը պետք է ներառի առանձին և մանրակրկիտ մշակված ուղղություններ։

«Մենք դա դեռ չենք տեսել»,-ասել է նա:

Ավելի վաղ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանում կայացած հանդիպման ընթացքում ստորագրել են երկու երկրների համագործակցությանն առնչվող մի շարք փաստաթղթեր։

Մասնավորապես, նրանք նախաստորագրել են TRIPP նախագծի շուրջ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը, Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, ինչպես նաև շրջանակային հուշագիրը՝ «Կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հողային տարրերի արդյունահանման ու վերամշակման ոլորտում մատակարարումների ապահովման մասին»։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---