Ադրբեջանի տարածքով ռուսական ցորեն և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան![]() 29 մայիսի 2026 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ եղանակով ցորեն և պարարտանյութ է ուղարկվել, գրում է APA գործակալությունը: Նշվում է, որ մայիսի 29-ին Բալաջարի կայանից ՀՀ է ուղարկվել 4 վագոն ռուսական ցորեն և 4 վագոն պարարտանյութ։ Նշվում է, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ եղանակով տեղափոխվել է ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկացորեն։ Տարանցիկ փոխադրումների հետ մեկտեղ Ադրբեջանից Հայաստան արտահանվել է նաև նավթամթերք։ Մինչ այժմ Ադրբեջանից Հայաստան արտահանվել է ավելի քան 10 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 բենզին և 2955 տոննա ԱԻ-95 բենզին։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |