
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ եղանակով ցորեն և պարարտանյութ է ուղարկվել, գրում է APA գործակալությունը:
Նշվում է, որ մայիսի 29-ին Բալաջարի կայանից ՀՀ է ուղարկվել 4 վագոն ռուսական ցորեն և 4 վագոն պարարտանյութ։
Նշվում է, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ եղանակով տեղափոխվել է ավելի քան 28 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 4 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկացորեն։
Տարանցիկ փոխադրումների հետ մեկտեղ Ադրբեջանից Հայաստան արտահանվել է նաև նավթամթերք։ Մինչ այժմ Ադրբեջանից Հայաստան արտահանվել է ավելի քան 10 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 բենզին և 2955 տոննա ԱԻ-95 բենզին։