Գագարինում բացվել է հայկական AI ընկերության առաջին ԱԲ գործարանը![]() 1 հունիսի 2026 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Տեղի է ունեցել հայկական Eleveight AI ընկերության կողմից կառուցված առաջին արհեստական բանականության գործարանի պաշտոնական բացման արարողությունը, հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում: «Այս պահին Գագարին համայնքում տեղի է ունենում հայկական Eleveight AI ընկերության կողմից կառուցված ԱԲ առաջին գործարանի պաշտոնական բացման արարողությունը։ Ընկերությունը ներկայացնում է տարածաշրջանի առաջին NVIDIA Blackwell B300 ԱԲ գործարանը։ Նոր կենտրոնը նախատեսված է ԱԲ մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար` սկսած ԱԲ մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական և ինժեներական կիրառություններ։ Նախագծի առաջին փուլի ներդրումները կազմում են 70 միլիոն դոլար»,-գրել է նա: Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը քննարկել էին Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու նախագծի ընթացքին վերաբերող հարցեր։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |