
Տեղի է ունեցել հայկական Eleveight AI ընկերության կողմից կառուցված առաջին արհեստական բանականության գործարանի պաշտոնական բացման արարողությունը, հայտնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Այս պահին Գագարին համայնքում տեղի է ունենում հայկական Eleveight AI ընկերության կողմից կառուցված ԱԲ առաջին գործարանի պաշտոնական բացման արարողությունը։ Ընկերությունը ներկայացնում է տարածաշրջանի առաջին NVIDIA Blackwell B300 ԱԲ գործարանը։
Նոր կենտրոնը նախատեսված է ԱԲ մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար` սկսած ԱԲ մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական և ինժեներական կիրառություններ։ Նախագծի առաջին փուլի ներդրումները կազմում են 70 միլիոն դոլար»,-գրել է նա:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանը քննարկել էին Firebird ընկերության կողմից Հայաստանում արհեստական բանականության գործարան և տվյալների կենտրոն կառուցելու նախագծի ընթացքին վերաբերող հարցեր։