Ավինյան․ Սկսում ենք «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի վերականգնումը![]() 3 հունիսի 2026 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 3-ից մեկնարկում են «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պատմական տեսքի և բնորոշ մթնոլորտի վերականգնման աշխատանքները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Սկսում ենք այս կարևոր քանդման աշխատանքից։ Այսօր մենք իրականացնելու ենք հին սրճարանի քանդման աշխատանքները, և ինչպես խոստացել էինք նախորդ տարի, արդեն այս տարվանից սկսվելու է ամառային դահլիճի վերականգնման աշխատանքները»,-ասել է քաղաքապետը։ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը բացվել է 1966-ին, որը կառուցվել է Սպարտակ Կնտեխցյանի եւ Թելման Գևորգյանի համատեղ նախագծով: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |