3 հունիսի 2026 - 13:24 AMT
Ավինյան․ Սկսում ենք «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի վերականգնումը

Հունիսի 3-ից մեկնարկում են «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի պատմական տեսքի և բնորոշ մթնոլորտի վերականգնման աշխատանքները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Սկսում ենք այս կարևոր քանդման աշխատանքից։ Այսօր մենք իրականացնելու ենք հին սրճարանի քանդման աշխատանքները, և ինչպես խոստացել էինք նախորդ տարի, արդեն այս տարվանից սկսվելու է ամառային դահլիճի վերականգնման աշխատանքները»,-ասել է քաղաքապետը։

«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը բացվել է 1966-ին, որը կառուցվել է Սպարտակ Կնտեխցյանի եւ Թելման Գևորգյանի համատեղ նախագծով: