Սպերցյանը Հայաստանի հավաքականում հանդես կգա այլ համարի խաղաշապիկով

Սպերցյանը Հայաստանի հավաքականում հանդես կգա այլ համարի խաղաշապիկով

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը փոխել է իր խաղային համարը։ Նա այսուհետ հանդես կգա 10 համարի մարզաշապիկով, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Մինչ այդ Սպերցյանն ազգային թիմում խաղում էր 8 համարի մարզաշապիկով։

Սպերցյանը կմասնակցի Ղազախստանի դեմ հունիսի 6-ին և Մոլդովայի դեմ հունիսի 9-ին նախատեսված ընկերական հանդիպումներին։ Երկու խաղերն էլ կայանալու են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Էդուարդ Սպերցյանն ազգային թիմի կազմում անցկացրել է 40 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---