
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը փոխել է իր խաղային համարը։ Նա այսուհետ հանդես կգա 10 համարի մարզաշապիկով, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Մինչ այդ Սպերցյանն ազգային թիմում խաղում էր 8 համարի մարզաշապիկով։
Սպերցյանը կմասնակցի Ղազախստանի դեմ հունիսի 6-ին և Մոլդովայի դեմ հունիսի 9-ին նախատեսված ընկերական հանդիպումներին։ Երկու խաղերն էլ կայանալու են Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։
Էդուարդ Սպերցյանն ազգային թիմի կազմում անցկացրել է 40 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ։