Կոս. Եվրոպան համերաշխություն է հայտնում ՀՀ-ին![]() 4 հունիսի 2026 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Եվրոպան համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշման պայմաններում, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը X-ի իր միկրոբլոգում: Նա նշել է, որ անհամբեր սպասում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հունիսի 4-ին համաձայնեցված ԵՄ-Հայաստան համատեղ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկին։ «ԵՄ ֆինանսական աջակցությունը, առևտրային միջոցները և համերաշխությունը թույլ կտան մեղմել ճնշումը: Ես անհամբեր սպասում են շուտով Հայաստան վերադառնալուն»,-գրել է նա: ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 50 մլն եվրո անհապաղ օգնություն, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելով Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները։ Ըստ ֆոն դեր Լայենի՝ Ռուսաստանի կողմից Հայաստանից ծաղիկների ներմուծման սահմանափակումներից հետո արդեն կազմակերպվել է արտահանման նոր ուղղություն, և հունիսի 5-ին Լատվիա է հասնելու 10 հազար ծաղիկների առաջին խմբաքանակը, որին հաջորդելու են նոր առաքումներ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |