
Եվրոպան համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշման պայմաններում, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը X-ի իր միկրոբլոգում:
Նա նշել է, որ անհամբեր սպասում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հունիսի 4-ին համաձայնեցված ԵՄ-Հայաստան համատեղ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկին։
«ԵՄ ֆինանսական աջակցությունը, առևտրային միջոցները և համերաշխությունը թույլ կտան մեղմել ճնշումը: Ես անհամբեր սպասում են շուտով Հայաստան վերադառնալուն»,-գրել է նա:
ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 50 մլն եվրո անհապաղ օգնություն, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելով Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները։
Ըստ ֆոն դեր Լայենի՝ Ռուսաստանի կողմից Հայաստանից ծաղիկների ներմուծման սահմանափակումներից հետո արդեն կազմակերպվել է արտահանման նոր ուղղություն, և հունիսի 5-ին Լատվիա է հասնելու 10 հազար ծաղիկների առաջին խմբաքանակը, որին հաջորդելու են նոր առաքումներ։