ԵԽԽՎ դիտորդական պատվիրակությունը ՀՀ կժամանի հունիսի 5-ին

ԵԽԽՎ դիտորդական պատվիրակությունը ՀՀ կժամանի հունիսի 5-ին

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ դիտորդական պատվիրակությունը ՀՀ կժամանի հունիսի 5-ին: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 22 անդամից կազմված պատվիրակությունը գլխավորում է Դամիեն Քոթիեն (Շվեյցարիա, ALDE):

Պատվիրակությունը ՀՀ-ում կլինի հունիսի 5-8-ը՝ խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով։

ԵԽԽՎ պատվիրակությունը ընտրական գործընթացին հետևելու է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպական խորհրդարանի և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) դիտորդների հետ համատեղ։

Դիտորդները հանդիպումներ կունենան խորհրդարանում ներկայացված և չներկայացված քաղաքական ուժերի ղեկավարների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Հակակոռուպցիոն կոմիտեի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։

Նախատեսվում են նաև հանդիպումներ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության անդամների հետ։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Մայիսի 25-ին հայտնի է դարձել, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, որի հիամն վրա ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել կուսակցության ընտրացուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններում 13 համարի քվեաթերթիկ չի լինելու։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---