ԿԸՀ. Ահազանգեր ենք ստացել տեխնիկական խնդիրների մասին՝ Իրավիճակային կենտրոնը զբաղվում է

ԿԸՀ. Ահազանգեր ենք ստացել տեխնիկական խնդիրների մասին՝ Իրավիճակային կենտրոնը զբաղվում է

PanARMENIAN.Net - Մի քանի տեղամասերից ահազանգեր ենք ստացել տեխնիկական խնդիրների մասին, Իրավիճակային կենտրոնը բոլոր ահազանգերով, մամուլում հրապարակվող խնդիրներով զվաղվում է, հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, հայտնում է Panorama.am-ը:

«Չի կարող լինել խնդիր, որը չլուծվի։ Մի քանի տեղամասերից ահազանգեր ենք ստացել տեխնիկական խնդիրների մասին։ Օրինակ, տեխնիկական սարքը տպագրում է կտրոնը, որի վրա ընտրողի համարն է, բայց տպագիր ցուցակում այլ համար է։ Հանձնարարել ենք նման դեպքերում ընտրողը ցուցակում իր անվան դիմաց ստորագրի»,-ասել է նա:

ԿԸՀ նախագահը նաև նշել է, որ քվեարկության ընթացքում գրիչ օգտագործելը չի թույլատրվում, և դրա անհրաժեշտությունը չկա։

«Եթե որևէ նշում լինի ծրարի, քվեաթերթիկի վրա, անվավեր է համարվելու»,-ասել է նա:

Հովակիմյանի խոսքով՝ քվեարկության մեկնարկից հետո ընտրական գործընթացը բնականոն է ընթանում, բոլոր ընտրատեղամասերը ժամը 07.00-ից սկսել են իրենց աշխատանքը, իսկ ժամը 08.00-ից սկսել են ընդունել ընտրողներին, հայտնում է Radar Armenia-ն:

«Ժամը 08.00-ի դրությամբ գործընթացը ընթանում է բնականոն»,- ասել է նա։

ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։

ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։

 Ուշագրավ
---