Արամ Սարգսյան․ Քվեարկեցի հանուն անկախ, ժողովրդավար Հայաստանի![]() 7 հունիսի 2026 - 17:29 AMT PanARMENIAN.Net - «Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է Արարատ գյուղի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղակայված 13/31 ընտրատեղամասում, հայտնում է Արմենպրեսը: «Ես քվեարկեցի հանուն անկախ, ժողովրդավար և առաջադեմ աշխարհի անբաժանելի մասը դարձած Հայաստանի Հանրապետության»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում: ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։ ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |