
«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածու Արամ Սարգսյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է Արարատ գյուղի Վազգեն Սարգսյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղակայված 13/31 ընտրատեղամասում, հայտնում է Արմենպրեսը:
«Ես քվեարկեցի հանուն անկախ, ժողովրդավար և առաջադեմ աշխարհի անբաժանելի մասը դարձած Հայաստանի Հանրապետության»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում:
ՀՀ-ում մեկնարկել են Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Հանրապետության 2005 ընտրատեղամասերն առավոտյան ժամը 08:00-ից սկսել են աշխատանքը։ ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2,485,851 ընտրող։ Ընտրատեղամասերը գործելու են մինչև 20:00-ն։
ԱԺ ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 կուսակցությունների դաշինք և 16 կուսակցություն։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, իսկ դաշինքների՝ 8%։