Կրկնաքվեարկության 19 դեպք է գրանցվել, 14 անձ ձերբակալվել է![]() 7 հունիսի 2026 - 18:34 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին ժամը 17։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գծին ստացվել է 57 ահազանգ։ Արձանագրվել են կրկնաքվեարկության 19, քվեարկության գաղտնիության խախտման 15, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու 2, ընտրակաշառք տալու 1 և ընտրատեղամասում սառը զենք կրելու 1 դեպքեր։ Այդ փաստերով կազմված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմիններին։ Ձերբակալվել է 14 անձ։ Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 198 տեղեկությունները գտնվում են ստուգման փուլում։ Միաժամանակ ուսումնասիրվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակված տեղեկությունները։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար դիմում է ներկայացրել 1650 անձ։ Ընտրություններին մասնակցելու նպատակով համայնքներում ժամանակավորապես տրամադրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 916 անձ։ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնը» (84-22) ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացել է 820 զանգ։ Բացի այդ, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում և ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 1250 քաղաքացու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |