ԲՀԿ-ն նախնական վերջին ամփոփմամբ չի անցնում ԱԺ![]() 8 հունիսի 2026 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Տվյալները ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը: Ըստ նախնական տվյալների քվեները բաշխվել են հետևյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս «Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս «Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս «Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս: Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։ Ընտրություններին մասնակցել է 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |