
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները։ Տվյալները ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:
Ըստ նախնական տվյալների քվեները բաշխվել են հետևյալ կերպ․
«Քաղաքացիական պայմանագիր»՝ 49․825 տոկոս
«Ուժեղ Հայաստան»՝ 23․281 տոկոս
«Հայաստան» դաշինք՝ 9․ 934 տոկոս
«Բարգավաճ Հայաստան»՝ 3․996 տոկոս:
Այս թարմացված տվյալներով ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը, որը կուսակցության համար 4 տոկոս է։
Ընտրություններին մասնակցել է 16 կուսակցություն և 2 դաշինք։