Ձերբակալվել է ՌԴ-ից ժամանած անձը, որը հայտնել էր քվեարկությունից հետո երկրից շուտափույթ հեռանալու մասին![]() 8 հունիսի 2026 - 15:01 AMT PanARMENIAN.Net - Ձերբակալվել է ՌԴ-ից ՀՀ ժամանած անձը, որը հայտնել էր քվեարկությունից հետո երկիրը շուտափույթ լքելու մտադրության մասին, հայտնում է Արմենպրեսը: Քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն, Հովհաննես Սահակյանը, հաստատապես տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին՝ չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։ «Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 473-րդ հոդվածի 1-ին մասով (հանցագործության մասին չհայտնելը)»,-հայտնել են ՔԿ-ից: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Ավելի վաղ ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ Հովհաննես Սահակյանը, որը Ռուսաստանից Հայաստան էր ժամանել ընտրություններին մասնակցելու նպատակով, հայտարարել էր, որ եկել է ընտանիքի հետ և քվեարկության օրն իսկ վերադառնալու է Ռուսաստան, որպեսզի ինքն ու ընտանիքը բարդությունների առաջ չկանգնեն Հայաստանում իրավիճակի հնարավոր լարվածության պատճառով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |