«Հայաստան» դաշինքում քննարկումներ են․ Անելիքների մասին կհայտարարեն ավելի ուշ![]() 8 հունիսի 2026 - 16:28 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքը ներկայում քննարկումների փուլում է և իր հետագա անելիքների ու քաղաքական մոտեցումների վերաբերյալ առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ։ Այդ մասին փոխանցել են ընդդիմադիր դաշինքից, հայտնում է «Ազատությունը»: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել իրենց աջակցած քաղաքացիներին: «Սիրելի´ հայրենակիցներ, շնորհակալ ենք մեզ տված յուրաքանչյուր քվեի ու մեր թիմի նկատմամբ ունեցած վստահության համար: Մեր հայրենիքի համար աննահանջ պայքարը մենք շարունակելու ենք մինչև հաղթանակ: Հետագա անելիքների մասին ավելի համապարփակ կխոսենք առաջիկայում»,- նշել է Սաղաթելյանը։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական ուժը հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփած նախնական արդյունքների, ստացել է 145 հազար 113 ձայն կամ ընտրողների 9.934 տոկոս աջակցություն՝ հաղթահարելով Ազգային ժողով անցնելու համար սահմանված շեմը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |