2․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իջևանից հյուսիս-արևմուտք![]() 22 հունիսի 2026 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:03-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 05:03-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 2․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, 10 կմ օջախի խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 2-3 բալ։ Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, ինչպես նաև Կողբ, Աչաջուր և Ոսկեպար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ Ստորգետնյ ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.98⁰ և արևելյան երկայնության 44․96⁰ աշխարհագրական կոորդինատներով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |