
Հունիսի 22-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:03-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 05:03-ին), ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 2․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք, 10 կմ օջախի խորությամբ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 2-3 բալ։
Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի Իջևան և Նոյեմբերյան քաղաքներում, ինչպես նաև Կողբ, Աչաջուր և Ոսկեպար գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Ստորգետնյ ցնցումները գրանցվել են հյուսիսային լայնության 40.98⁰ և արևելյան երկայնության 44․96⁰ աշխարհագրական կոորդինատներով։