Ավինյան․ Մեր նպատակն է, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից![]() 22 հունիսի 2026 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացվել են հանրային տրանսպորտի տոմսային համակարգի վավերացումների վերաբերյալ վերջին տվյալները։ Նշվել է, որ ընդհանուր առմամբ իրականացվել է 3 մլն 315 հազար 57 վավերացում, ինչը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 0.63 տոկոսով, հայտնում է Radar Armenia-ն: «Մեր նպատակն է, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից, և Երևանում մարդատար մեքենաների օգտագործման քանակը նվազեցվի։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, առաջին հերթին հանրային տրանսպորտը պետք է ավելի հարմարավետ դառնա»,- ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |