
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում ներկայացվել են հանրային տրանսպորտի տոմսային համակարգի վավերացումների վերաբերյալ վերջին տվյալները։ Նշվել է, որ ընդհանուր առմամբ իրականացվել է 3 մլն 315 հազար 57 վավերացում, ինչը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 0.63 տոկոսով, հայտնում է Radar Armenia-ն:
«Մեր նպատակն է, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից, և Երևանում մարդատար մեքենաների օգտագործման քանակը նվազեցվի։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, առաջին հերթին հանրային տրանսպորտը պետք է ավելի հարմարավետ դառնա»,- ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։