Վազորդ Մկրտչյանը դարձել է Բալկանյան երկրների առաջնության հաղթող![]() 22 հունիսի 2026 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Հունաստանի Վոլոս քաղաքում անցկացված Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում միաժամանակ սահմանելով Հայաստանի նոր ռեկորդ։ Hունիսի 20-21-ը կայացած մրցումներում Մկրտչյանը 3000 մետր վազքատարածությունն անցել է 7:52.75 արդյունքով՝ զբաղեցնելով առաջին տեղը և գրանցելով Հայաստանի ռեկորդային ցուցանիշ, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռազմիկ Ղազարյանը հաջողությամբ հանդես է եկել եռացատկի մրցաձևում՝ 16.20 մետր արդյունքով արժանանալով արծաթե մեդալի։ Բալկանյան երկրների առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են եղել նաև Լևոն Աղասյանը (եռացատկ), Վահե Արզումանյանը (հեռացատկ), Արամ Արամյանը (400 մետր արգելավազք) և Էլլադա Ալավերդյանը (800 մետր վազք)։ Հունաստանում կայացած մեկնարկից ընդամենը երկու օր առաջ Երվանդ Մկրտչյանը հաղթանակ էր տարել նաև Ֆրանսիայում անցկացված միջազգային մրցաշարի 1500 մետր վազքի մրցումներում՝ գրանցելով 3:38.99 արդյունք։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |