22 հունիսի 2026 - 16:26 AMT
Վազորդ Մկրտչյանը դարձել է Բալկանյան երկրների առաջնության հաղթող

Հայաստանի ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Հունաստանի Վոլոս քաղաքում անցկացված Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում միաժամանակ սահմանելով Հայաստանի նոր ռեկորդ։

Hունիսի 20-21-ը կայացած մրցումներում Մկրտչյանը 3000 մետր վազքատարածությունն անցել է 7:52.75 արդյունքով՝ զբաղեցնելով առաջին տեղը և գրանցելով Հայաստանի ռեկորդային ցուցանիշ, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռազմիկ Ղազարյանը հաջողությամբ հանդես է եկել եռացատկի մրցաձևում՝ 16.20 մետր արդյունքով արժանանալով արծաթե մեդալի։

Բալկանյան երկրների առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են եղել նաև Լևոն Աղասյանը (եռացատկ), Վահե Արզումանյանը (հեռացատկ), Արամ Արամյանը (400 մետր արգելավազք) և Էլլադա Ալավերդյանը (800 մետր վազք)։

Հունաստանում կայացած մեկնարկից ընդամենը երկու օր առաջ Երվանդ Մկրտչյանը հաղթանակ էր տարել նաև Ֆրանսիայում անցկացված միջազգային մրցաշարի 1500 մետր վազքի մրցումներում՝ գրանցելով 3:38.99 արդյունք։