Մեսսին դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն![]() 23 հունիսի 2026 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն է դարձել՝ հունիսի 22-ին Ավստրիայի դեմ հանդիպման ընթացքում խփած երկու գոլերի շնորհիվ։ Այդ մասին հայտնել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ)։ 38-ամյա Մեսսիի համար հանդիպման 38-րդ րոպեին խփած գոլը դարձել է աշխարհի առաջնություններում նրա 17-րդ գոլը։ Այդ ցուցանիշով նա գերազանցել է Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեին (Miroslav Klose), որի հաշվին եղել է 16 գոլ։ Ավելացված ժամանակում Մեսսին ավստրիացիների դարպասն ուղարկել է ևս մեկ գնդակ, գրում է Deutsche Welle-ն: Այնուամենայնիվ, ԱԱ-2026-ում Մեսսիի ցուցանիշին դեռ կարող է հասնել Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն։ Նա աշխարհի առաջնություններում արդեն խփել է 14 գոլ։ Կլոզեն շնորհավորել է Մեսսիին: «Ես միշտ ասել եմ, որ Մեսսին վատ ֆուտբոլիստ չէ», - հայտարարել է 48-ամյա ֆուտբոլիստը Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում։ «Ինձ համար Լիոնել Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է։ Շնորհավորում եմ, չեմպիոն», - ավելացրել է Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվողը։ Ամերիկյան Առլինգթոնում կայացած հանդիպման արդյունքում աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը 2։0 հաշվով հաղթել է Ավստրիային։ Մինչ այդ Ավստրիայի և Արգենտինայի հավաքականները հանդիպել էին միայն մեկ անգամ՝ 1990 թվականի ընկերական խաղում, որն ավարտվել էր ոչ-ոքի արդյունքով։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |