Խուդաթյանն ու Կոսը Բրյուսելում քննարկել են տրանսպորտային և էներգետիկ ծրագրերը

Խուդաթյանն ու Կոսը Բրյուսելում քննարկել են տրանսպորտային և էներգետիկ ծրագրերը

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Բրյուսելում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ հանդիպմանը քննարկել է տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում իրականացվող ծրագրերը։

Խուդաթյանը բարձր է գնահատել Հայաստանի բարեփոխումների և զարգացման օրակարգին ցուցաբերվող Եվրամիության շարունակական աջակցությունը։ Նա կարևորել է Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում ձևավորված նոր դինամիկան, այդ թվում՝ կապակցվածության ոլորտում համագործակցության ակտիվացումը։

Մարթա Կոսը շնորհավորել է նախարարին ԱԺ ընտրություններում արձանագրված համոզիչ հաղթանակի կապակցությամբ և հավելել, որ Եվրամիության աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու։

Իր հերթին Խուդաթյանը ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը՝ առավել խորացնելու համագործակցությունը տրանսպորտային, էներգետիկ և թվային կապակցվածության ոլորտներում, ինչպես նաև կապակցվածության ներառական ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 50 մլն եվրո անհապաղ օգնություն, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելով Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները։

Ըստ ֆոն դեր Լայենի՝ Ռուսաստանի կողմից Հայաստանից ծաղիկների ներմուծման սահմանափակումներից հետո արդեն կազմակերպվել է արտահանման նոր ուղղություն, և հունիսի 5-ին Լատվիա է հասնելու 10 հազար ծաղիկների առաջին խմբաքանակը, որին հաջորդելու են նոր առաքումներ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---