ԱՍՀ նախարարությունը կարող է վերանվանվել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն![]() 23 հունիսի 2026 - 18:32 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նախարարության և Միասնական սոցիալական ծառայության աշխատակազմի մասնակցությամբ անցկացված գործակարգավարական խորհրդակցության ընթացքում անդրադարձել է նախարարության վերանվանման նախաձեռնությանը։ Խորհրդակցության ժամանակ նախարարը խոսել է այն գաղափարի մասին, ըստ որի՝ առաջիկայում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարող է վերանվանվել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն, գրում է Aysor.am-ը: Նա նաև նշել է, որ հետագայում փոփոխություններ կարող են կատարվել նաև Միասնական սոցիալական ծառայության գործառույթներում։ Արսեն Թորոսյանի խոսքով՝ նախաձեռնությունը դեռևս գտնվում է գաղափարի և քննարկումների փուլում։ Կառավարության նախորդ նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել է այդ հնարավորությանը։ «Նոր կառավարությունում, գուցեթե, մտածենք նախարարության անունը փոխելու մասին։ Դա դեռ կքննարկենք, սա ընդամենը գաղափար է, գուցե՝ այո՛, գուցե՝ ո՛չ»,- նշել էր Փաշինյանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |