Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հունիսի 24-ին շրջանների զգալի մասում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ սպասվում է նաև կարկուտ, հունիսի 25-ին և 27-ին՝ կեսօրից հետո, 26-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, Հունիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 24-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն հորդառատ։

Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևանում հունիսի 24-ին օրվա ընթացքում, 25-ի երեկոյան, 26-ի գիշերը և 27-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 28-ին մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունիսի 24-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +27․․․+29 աստիճան:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---