
Հանրապետության տարածքում հունիսի 24-ին շրջանների զգալի մասում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ սպասվում է նաև կարկուտ, հունիսի 25-ին և 27-ին՝ կեսօրից հետո, 26-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, Հունիսի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 24-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն հորդառատ։
Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 24-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևանում հունիսի 24-ին օրվա ընթացքում, 25-ի երեկոյան, 26-ի գիշերը և 27-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 28-ին մայրաքաղաքում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունիսի 24-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում սպասվում է +27․․․+29 աստիճան: