Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ![]() 25 հունիսի 2026 - 18:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին է ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն ստանալու միջնորդություն։ Այդ մասին հայտնել են ԿԸՀ-ից, տեղեկացնում է Sputnik Արմենիան: «Միջնորդությունն ամենայն հավանականությամբ կքննվի ՍԴ–ի որոշումից հետո, քանի որ հանձնաժողովն այժմ ընդդիմադիր ուժերի ՍԴ ուղարկած բողոքին է պատրաստվում»,– հայտնել են ԿԸՀ-ից։ Հունիսի 9-ին Ծառուկյանին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել երկրից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։ Ըստ կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի՝ Գագիկ Ծառուկյանը կնոջ հետ նախապես ծրագրած 2–3-օրյա այց է ունեցել, և հենց այդ նպատակով էր մտադիր մեկնել երկրից։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ծառուկյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելուց հետո որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։ Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը, երբ ընտրությունների նախնական արդյունքները դեռ չեն եղել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նախ հայտարարել է իր քաղաքական ուժի հաղթանակի մասին, ապա ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և Սամվել Կարապետյանը պետք է պատասխանատվության ենթարկվեն։ ՔՊ առաջնորդը նաև հայտարարել է, որ նրանց ղեկավարած ուժերը ընտրակաշառք են տվել, և իրավապահ համակարգին հանձնարարական է տվել բացահայտել բոլոր դեպքերը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |