ՆԳՆ․ Կոտայքի մարզում իբր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացնող տեսանյութը կեղծ է![]() 26 հունիսի 2026 - 18:04 AMT PanARMENIAN.Net - ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը հայտնել է, որ X հարթակում իր անունից տարածվող՝ առաջիկա շաբաթներին Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացնող տեսանյութը կեղծ է։ Գերատեսչությունը նաև հերքել է ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) անունից տարածվող հղման իսկությունը: «X հարթակում տարածվում է մի կեղծ տեսանյութ, որում ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից շրջանառվում է նախազգուշացում հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին, որն առաջիկա շաբաթներին լինելու է Կոտայքի մարզում։ Կեղծ է նաև ԱՄՆ երկրաբանական ծառայության՝ USGS-ի հղումը ծառայության կողմից Կոտայքի մարզի սեյսմիկ ռիսկի գնահատման վերաբերյալ։ Ամբողջ աշխարհում երկրաշարժերի ճշգրիտ կանխատեսումը համարվում է դեռ չլուծված գիտական խնդիր։ ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության մասնագետներն իրականացնում են 24-ժամյա ընթացիկ սեյսմիկ վտանգի մոնիթորինգ և երկրաշարժերի վերաբերյալ հրապարակվում են օպերատիվ և պատշաճ իրազեկումներ»,- ասված է ՆԳՆ-ի հաղորդագրությունում։ Ավելի վաղ Factor.am-ը անդրադարձել էր թեմային՝ նշելով, որ տվյալ ապատեղեկատվությունը սեյսմիկ ռիսկի ընդհանուր փաստը կապել է Firebird նախագծի հետ՝ ստեղծելով տպավորություն, թե Կոտայքի մարզում տեղակայված արհեստական բանականության տվյալների կենտրոնը գտնվում է մոտալուտ վտանգի տակ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |