Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին![]() 29 հունիսի 2026 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին, հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը: Փրկարարները դին հայտնաբերել են հունիսի 29-ին ժամը 09։40-ի սահմաններում, Դսեղ բնակավայրի խաչմերուկի մոտ: Հունիսի 27-ին՝ ժամը 10։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելի հարևանությամբ գետում դի է նկատվել։ Ժամը 12։03-ին ստացվել էր ևս մեկ ահազանգ, ըստ որի՝ Փամբակ գետում ավտոմեքենա կա, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |