
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին, հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը:
Փրկարարները դին հայտնաբերել են հունիսի 29-ին ժամը 09։40-ի սահմաններում, Դսեղ բնակավայրի խաչմերուկի մոտ:
Հունիսի 27-ին՝ ժամը 10։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելի հարևանությամբ գետում դի է նկատվել։ Ժամը 12։03-ին ստացվել էր ևս մեկ ահազանգ, ըստ որի՝ Փամբակ գետում ավտոմեքենա կա, և այն դուրս բերելու համար անհրաժեշտ էր փրկարարների օգնությունը։