ՄԻՊ․ Կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը![]() 29 հունիսի 2026 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանյան հասարակությունում կանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, որը տեսակապով մասնակցել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 62-րդ նստաշրջանի՝ կանանց և աղջիկների նկատմամբ բռնության հիմնախնդրին նվիրված պանելային քննարկմանը: Նա անդրադարձել է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելմանն ու նրանց իրավունքների պաշտպանության հարցերին։ Իր ելույթում պաշտպանը անդրադարձել է Հայաստանում կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության հարցերին՝ կարևորելով Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |