
Հայաստանյան հասարակությունում կանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, որը տեսակապով մասնակցել է Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 62-րդ նստաշրջանի՝ կանանց և աղջիկների նկատմամբ բռնության հիմնախնդրին նվիրված պանելային քննարկմանը:
Նա անդրադարձել է կանանց և աղջիկների նկատմամբ բռնության կանխարգելմանն ու նրանց իրավունքների պաշտպանության հարցերին։
Իր ելույթում պաշտպանը անդրադարձել է Հայաստանում կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության հարցերին՝ կարևորելով Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը։