Սարգսյան․ Վարչապետին առաջարկել եմ՝ ՔՊ-ն և արևմտյան թևի ուժերը մեկ ցուցակով մասնակցեն ընտրությանը![]() 30 հունիսի 2026 - 13:13 AMT PanARMENIAN.Net - «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ վարչապետին առաջարկել էր, որպեսզի, քանի որ ռուսական քաղաքական թևին պատկանող մյուս կուսակցությունները մասնակցում են մոլեկուլային տարբերակով՝ առանձին-առանձին, այդ թևը մասնակցի միասնական և ամբողջական ձևաչափով, քանի որ արևմտյան արժեքներ, եվրոպական արժեքներ կրող կուսակցությունների տոկոսային թիվը հարցումներով կազմել է 65 տոկոս, հայտնում է Factor.am-ը: «ՔՊ-ի պատասխանն իմ համար ակնհայտ էր, իրենք պնդում են, որ իրենք բալանսավորման քաղաքականության կողմնակից են և չեն կարող միայն արևմտյան արժեքներ կրող քաղաքական ուժերի հետ դաշինքային հարաբերություններ ունենալ»,- նշել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Հունիսի 14-ին հրապարակվել են հունիսի 7-ի խորհրդարանականընտրությունների վերջնական արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 726,819 կամ 49.7456 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 340,006 քվե կամ 23.2710 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 144,983 կամ 9.9231 տոկոս: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել 4% անցողիկ շեմը և չի անցնում ԱԺ՝ հավաքելով 58,287 քվե կամ 3.9893%: ՔՊ-ն կունենա 64 մանդատ (3 մանդատը կտրվի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին), «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը` 29 մանդատ (1 մանդատ կունենա ասորի ներկայացուցիչը), իսկ «Հայաստան» դաշինքը` 12 մանդատ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |